Լրահոս

01.01.2017 03:01


Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում այրվել է քոթեջ

Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում այրվել է քոթեջ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.13-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում այրվում է քոթեջ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքում գտնվող տնակում (մոտ 50 քմ), այրվել է 2 մահճակալ, 4 պահարան և կախովի առաստաղ (մոտ 20 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.42-ին, մարվել՝ 20.54-ին։

Այս խորագրի վերջին նյութերը