Լրահոս

01.01.2017 10:23


Մասիսի հիվանդանոցի մոտ մեքենան ընկել է չգործող ջրատարը

Մասիսի հիվանդանոցի մոտ մեքենան ընկել է  չգործող ջրատարը

Հունվարի 1-ին, ժամը 00.52-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի հիվանդանոցի մոտակայքում մեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հիվանդանոցի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi Pajero» մակնիշի 98 VV 777 պետհամարանիշով (վարորդի տվյալները ճշտել չի հաջողվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել չգործող ջրատարը (տուժածներ չկան):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը