Լրահոս

08.11.2010 11:18


Ավտովթարներ

  Նոյեմբերի 6-ին'ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր  գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 14 ՍՍ 199 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուր են բերվել վարորդ'1990թ.-ին ծնված Աշոտ Նազարյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի  հիվանդանոց և ուղևոր'1964թ.-ին ծնված Համայակ Նազարյանը: Ա.Նազարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

...

Նոյեմբերի 7-ին'ժամը 08.35-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 30 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-320» մակնիշի 10 ՏՏ 754 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու և հանձնել շտապ օգնության  աշ­խա­տակիցներին,իսկ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներով Չարենցավան քաղաքի հի­վա­նդանոց են տեղափոխվել վարորդ' 1989թ.-ին ծնված Էդգար Առաքելյանը, ուղևորներ'1987թ.-ին ծնված Արմեն Մելքոնյանը, 1995թ.-ին ծնված Ալվարդ Սեդրակյանը և1990թ.-ին ծնված Ժորա Հովակյանը: Վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորներինը' միջին ծան­րու­թյան:

Այս խորագրի վերջին նյութերը