Լրահոս

02.01.2017 10:23


Ինքնաշեն բեռնատար վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից դուրս են բերել աշխատակցուհու արգելափակված ձեռքը

Ինքնաշեն բեռնատար վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից դուրս են բերել աշխատակցուհու արգելափակված ձեռքը

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ գտնվող «Կաս» մարկետում աշխատակցի ձեռքը արգելափակվել է վերելակի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները նշված խանութի ինքնաշեն վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից դուրս են բերել մարկետի աշտակից՝ 55-ամյա Հերմինե Գուրանյանի ձեռքը։

Նախ տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, այնուհետև տեղափոխել «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը