Լրահոս

08.11.2010 12:27


ՕԵԿ–ը ՀՀԿ–ից առանձին է մասնակցելու

ՕԵԿ–ը ՀՀԿ–ից առանձին է մասնակցելու

ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանն «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, թե թվերի լեզվով չի խոսի, սակայն համոզված է, որ հաջորդ գումարման ԱԺ-ում ՕԵԿ-ն իր ծանրակշիռ դերն ունենալու է։

-Դրա համար բավականին մեծ նախապատրաստական աշխատանքներ մեր կողմից տարվել և տարվում են, և սա արդեն մեր քանիերորդ համապետական ընտրություններն են։ Մենք բավականին փորձ, բավականին հնարավորություն և պոտենցիալ ունենք, որպեսզի կարողանանք մեր տեղը գրավել ԱԺ-ում,-հայտարարել է Խ. Հարությունյանը։

«7օր»-ի հարցին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ն առանձի՞ն է մասնակցելու, թե՞ ընդգրկվելու է ՀՀԿ ցուցակում, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանել է, թե առանձին են մասնակցելու.

-Ես չգիտեմ՝ որտեղից է ձեր այդ հարցի հիմնավորումը, որ մենք ինչ-որ մեկի ցուցակում պետք է մասնակցենք։ Մենք ոչ մեկի ցուցակում չենք մասնակցելու։ Անցած համապետական ընտրությունները ցույց են տվել, որ ՕԵԿ-ն ինքը այնքան հնարավորություն, այնքան ուժ, այնքան պոտենցիալ, այնքան ռեսուրսներ ունի, որ շատ հանգիստ կարող է մասնակցել ըտնրությունների։ Եվ չնայած բոլոր այն ոչ պոզիտիվ կանխատեսումներին, որոնք կատարվում էին պարբերաբար, և ՕԵԿ-ի հետ կապված ինչ-որ գուշակություններ էին անում, մենք կարողանում ենք հաղթահարել մեր առջև դրված բոլոր խնդիրները և մեր տեղն ունենալ ԱԺ-ում։ Դրա վկայությունն է 1999թ., 2003թ., 2007թ., 2008թ. մեր համապետական ընտրությունները։

Խ. Հարությունյանն ընդունել է, որ իսկապես 2008թ. նախագահական ընտրություններից հետո իշխանությունների հետ կոալիցիա կազմելը որոշակիորեն ազդեց ՕԵԿ-ի վարկանիշի վրա։

-Մեր ժողովուրդը մի տեսակ մակերեսի վրա է ամեն ինչ նայում, բայց արդեն անցել է բավականին տևական ժամանակ՝ 2 տարի և ավելի, մարդիկ ի վերջո կարողանում են հասկանալ մեր կատարած քայլի ճշմարտացիությունը և կարևորությունը,-ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը