Լրահոս

02.01.2017 20:41


Երևանի «Դրուժբա» հյուրանոցում հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված N զորամասի շտաբի պետի տեղակալի դին

Երևանի «Դրուժբա» հյուրանոցում հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված N զորամասի շտաբի պետի տեղակալի դին

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահացածն աշխատում էր Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում՝ որպես շտաբի պետի տեղակալ։ Կոչումով մայոր էր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը