Լրահոս

03.01.2017 10:02


Ծաղկաձորում և Մասիս-Այնթափ ավտոճանապարհին այրվել են ավտոմեքենաներ

Ծաղկաձորում և Մասիս-Այնթափ ավտոճանապարհին այրվել են ավտոմեքենաներ

Հունվարի 2-ին, ժամը 20.57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթի գերեզմանատան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել՝ 21.25-ին:

Այրվել է Opel Astra G մակնիշի 34 SR 874 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

***

Հունվարի 2-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելու փողոցի թիվ 36 շինության մոտակայքում այրվում է Toyota Prado մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00–ին, մարվել՝ 20.22–ին:

Այրվել է Toyota Prado մակնիշի 11 UP 111 պ/հ ավտոմեքենան՝ ամբողությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը