Լրահոս

08.11.2010 12:56


Լուժկով . «Ես վախենում եմ ընտանիքիս համար»

Լուժկով . «Ես վախենում  եմ ընտանիքիս համար»

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ընդարձակ հարցաղրուիյց է տվել արևմտյան լրատվամիջոցներին։ Նա մեղադրել է Կրեմլին իր կնոջը պատկանող «Ինեկո» շինարարական հսկա ընկերությունը խլելու փորձեր կատարելու համար։ Բրիտանական Telegraph-ը գրում է, որ հարցազրույցի ժամանակ Լուժկովը խուսափել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին քննադատելուց, փոխարենը որոշակի մեղադրանքներ է ուղղել նախագահ Մեդվեդևի հասցեին։ «Անձնական հարաբերություններում Պուտինը միշտ ինձ լավ է վերաբերվել, նա վստահել է ինձ»,-ասել է Լուժկովը։ Մոսկվայի նախկին քաղաքապետն ասել է, որ իր երկու դստրերի անվտանգության համար մտավախություն ունի։ «Ես վախենում  եմ իմ ընտանիքի համար։ Մենք հիմքեր ունենք մտահոգվելու նրանց անվտանգության համար։ Շուրջբոլորը ատելություն է, իսկ ընտանիքում թույլ օղակը՝ երեխաններն են»,-նշել է նա։ Լուժկովի 16-ամյա և 18-ամյա դստրերի փաստաթղթերերը հետ են կանչվել Մոսկվայի պետական համալսարանից։ Լուժկովն իր աղջիկներին ուղարկել է Լոնդոն։

Այս խորագրի վերջին նյութերը