Լրահոս

03.01.2017 10:08


«Տառերի պուրակ»-ից դեպի Բուրեղավան տանող ճանապարհին «Jeep Cherokee»-ն արգելափակվել է ձյան մեջ

«Տառերի պուրակ»-ից դեպի Բուրեղավան տանող ճանապարհին «Jeep Cherokee»-ն արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 3-ին, ժամը 06.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ից դեպի Բուրեղավան տանող ավտոճանապարհին «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Jeep Cherokee մակնիշի 01 GX 020 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Հունվարի 3-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հուշարձանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը;

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Jeep BAW Zhan Qi մակնիշի 34 ST 666 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը