Լրահոս

03.01.2017 11:09


Արտենի գյուղի մոտ բեռնատարը կողաշրջվել է

Արտենի գյուղի մոտ բեռնատարը կողաշրջվել է

Հունվարի 3-ին, ժամը 01.04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Սկանիա» մակնիշի GH050 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1971 թ. ծնված Կ. Բ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել երթևեկելի հատվածից, ավտոմեքենայի բեռնարկղը (контейнер) կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները ուղղել են բեռնարկղը (контейнер) և ավտոճանապարհը դարձրել միակողմանի անցանելի:

Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը