Լրահոս

08.11.2010 13:03


Ընդդեմ ուրանի որոնման աշխատանքների

Ընդդեմ ուրանի որոնման աշխատանքների

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթանում են ուրանի պաշարների որոնման աշխատանքներ: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ  ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջաննի բնակչության համար:
 Նոյեմբերի 11-ին, ժամը 17:00 Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ եւ արտոնված հանրահավաք մեր տարածաշրջանում թափառող ուրանի ուրվականի վերաբերյալ:
 Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ հաղթահարել վախի եւ անտարբերության մթնոլորտը եւ մասնակցել 2010թ. նոյեմբերի  11-ին  ժամը 17:00  Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ եւ արտոնված հանրահավաքին եւ ոչ ասել ուրանի ուրվականին:

 Աշխատանքային խումբ

Այս խորագրի վերջին նյութերը