Լրահոս

04.01.2017 10:34


Խոշոր ավտովթար Գողթ գյուղում. 11 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ

Խոշոր ավտովթար Գողթ գյուղում. 11 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ

Հունվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ, 35-ամյա Սերգեյ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 569 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 39-ամյա Իգիթ Պողոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 29 MA 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց մեջ են նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետնրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղի բնակիչները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը