Աշխարհ

04.01.2017 19:23


ՌԴ սահմանին անձնագիր գողացած ագռավը հայտնվել է տեսանյութում

ՌԴ սահմանին անձնագիր գողացած ագռավը հայտնվել է տեսանյութում

Համացանցում հայտնվել է ՌԴ սահմանի անցակետում կատարված միջադեպի տեսանյութ, որում ագռավը գողանում է Էստոնիայի քաղաքացու անձնագիրը. այս մասին հայտնում է «ntv.ru»-ն:

Տեսանյութում երևում է, որ «թռչող գողի» հարձակումը էստոնացու համար բացարձակ անսպասելի էր: Ագռավը, հափշտակելով անձնագիրը, շտապել է թաքնվել: Թռչնին կանգնեցնել են փորձել սահմանապահները:

Էստոնացին կարողացել է անցնել ռուսական սահմանը միայն այն բանից հետո, երբ դիմել է հյուպատոսություն և ստացել գողացված փաստաթղթի պատճեը:

Իսկական անձնագիրը հայտնաբերվել է մի քանի օր անց: Ագռավը պատռել էր մեկ էջը, իսկ անձնագիրը գցել անցակետի մոտակայքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը