Լրահոս

04.01.2017 15:30


Փակել է բուխարու օդանցքը. շմոլ գազը լցվել է տուն

Փակել է բուխարու օդանցքը. շմոլ գազը լցվել է տուն

Հունվարի 3-ին՝ ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակի Լինչի փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, 1961 թ. ծնված Արմեն Մ.-ն իր տան բուխարիում փայտի այրման ընթացքում փակել է բուխարու օդանցքը, ինչից առաջացած շմոլ գազը լցվել է տուն, և 1977 թ. ծնված Միլենա Ս.-ն, 1968 թ. ծնված Լիանա Ս.-ն, 1963 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1939 թ. ծնված Ամալյա Մ.-ն և 1976 թ. ծնված Բելա Բ.-ն թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը