Լրահոս

04.01.2017 17:48


Ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Հունվարի 3-ին՝ ժամը 19.25-ին, Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա քաղաքացուհի, որի հարազատները հայտնել են, որ վնասվածքը ստացել է Երևանի Շահումյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա Արթուր Հ.-ն, ով ժամը 22.00-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ նույն օրը՝ ժամը 19.00-ին, Բատիկյան փողոցի թիվ 47 տան մոտ իր վարած «ՎԱԶ 111130» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը