Լրահոս

04.01.2017 15:55


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 4-ին՝ ժամը 13.38-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Մկրտչյան փողոցի թիվ 54 հասցեից՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Chariot» մակնիշի 89 PR 899 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 4-ին՝ ժամը 06.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փփրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mazda 6» մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը