Լրահոս

04.01.2017 22:18


Ողբերգական դեպք Արթիկում․ 61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել և տեղում մահացել

Ողբերգական դեպք Արթիկում․ 61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել և տեղում մահացել

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։ Նա ուներ տղա և աղջիկ, ամուսինն էլ տարիներ առաջ է մահացել, իսկ հունվարի 1-ին նա նշել էր նաև իր ծննդյան տարեդարձը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը