ՕԵԿ–ը վերահաստատում է Սերժ Սարգսյանին սատարելու պատրաստակամությունը
«Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը հիշեցնելով, որ դեռևս 2008թ., երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին, նշել է, որ այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենք իրենց սեփական թեկնածուին չեն առաջադրելու և սատարելու են Սերժ Սարգսյանին։
-Գիտեք, որ 2013-ին թեկնածու էլ ունենք, և այդ թեկնածուն այնքան հնարավարություն ունի, որ կարող է մասնակցել, և մասնակցել ոչ միայն մասնակցության համար։ Դա ցույց տվեցին 2008թ. նախագահական ընտրությունները. տեսա՛ք՝ մենք ինչքան հնարավորություն ունենք կամ ինչքան ձայներ հավաքեցինք։ Պարազապես մենք ունենք պայմանավորվածություն և հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը,-ասել է ՕԵԿ-ական պատգամավորը։

7or.am