Լրահոս

05.01.2017 08:26


Հրդեհ է բռնկվել Ներքին Պտղնի գյուղի տներից մեկին հարակից շինությունում

Հրդեհ է բռնկվել Ներքին Պտղնի գյուղի տներից մեկին հարակից շինությունում

Հունվարի 5-ին, ժամը 02.55-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից շինությունում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.25-ին:

Այրվել են տան մուտքի դուռը՝ մասամբ (մոտ 2 քմ), հարակից ավտոտնակի (15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 քմ) և կենցաղային իրեր (ավտոտնակի ներսում):

Այս խորագրի վերջին նյութերը