Լրահոս

05.01.2017 08:32


«Mercedes»-ը բախվել է երկաթյա արգելապատնեշին և արգելափակվել ձնակույտում

«Mercedes»-ը բախվել է երկաթյա արգելապատնեշին և արգելափակվել ձնակույտում

Հունվարի 5-ին, ժամը 01.36-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում «Mercedes C180» մակնիշի 99 UA 996 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes C180» մակնիշի 99 UA 996 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և արգելափակվել ձնակույտում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, իսկ վարորդին և ուղևորին տեղափոխել Եղեգնաձոր քաղաք:

Այս խորագրի վերջին նյութերը