Լրահոս

06.01.2017 10:45


Հրդեհ Խաշթառակ գյուղի մոտ և Սվերդլով գյուղում

Հրդեհ Խաշթառակ գյուղի մոտ և Սվերդլով գյուղում

Հունավարի 5-ին, ժամը 18.52-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.17-ին, մարվել՝ 22.31-ին:

Այրվել է մոտ 15 հա խոտծածկույթ:

***

Հունվարի 5-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սվերդլով գյուղում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.20-ին, մարվել՝ 22.52-ին:

Այրվել է Սվերդլով գյուղի վերջնամասում գտնվող Գ. Մ.-ին պատկանող ոչ բնակելի փայտե տնակն ամբողջությամբ (18 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը