Լրահոս

06.01.2017 10:48


«ՎԱԶ-2108»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

«ՎԱԶ-2108»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

Հունվարի 6-ին, ժամը 04.37-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Դվին ավտոճանապարհին` Հնաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Դվին ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 35 AR 435 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Տուժատ չեն հայտնաբերել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը