Լրահոս

08.11.2010 13:59


Դատախազության բողոքն ընդդեմ դատարանի որոշման

2010 թ. նոյեմբերի 9-ին' ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կկայանա հերթական դատական նիստը՝ Լոռու մարզի դատախազության բողոքն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:

Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Լոռու մարզի դատախազության դեմ ներկայացված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը:

Դատարանի որոշմամբ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվեց կայացնել որոշում քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ ներկայացված հաղորդման կապակցությամբ եւ որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը:

Սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնելու երրորդ անգամ, մինչ այդ երեք որոշում էլ կայացվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը