Լրահոս

06.01.2017 14:25


Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքն Արարատյան դաշտն է

Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքն Արարատյան դաշտն է

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամը 13:00 դրությամբ՝ Իջևանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0...-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9....-10 աստիճան է: Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է»:

***

«Հարավարևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է քանդել Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը, տեսնենք՝ ուժը կպատի՞»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը