Վլադիմիր Կարպետյանը ասուլիսի ժամանակ Հովհաննես Սահակյանին քաղաքավարության կանոննե՞րն էր սովորեցնում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշել է, թե ՀՀԿ-ն ընտրություններին սկսում է պատրաստվել կայացած ընտրությունների հենց հաջորդ օրը, և դրա ապացույցն այն ծրագրերն ու միջոցառումներն են, որոնք կատարվում են ՀՀԿ-ի նախաձեռնությամբ։
Հարցին, թե քեֆե՞րն էլ են դրանց թվին պատկանում, նա պատասխանել է.
-Իմ ասածի վառ ապացույց են նաև ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացում կատարված այն գործառույթները, որոնք ՀՀԿ-ն տարբեր անդամների և կառույցների միջոցով իրականացնում է, և բնական է, որ աշխատելու ընթացքում նաև պետք է քեֆ անել. ինչպե՞ս կարող ես միայն աշխատել։
Սրան ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կրապետյանն ասել է, թե ՀՀԿ-ի համար բնութագրական է աշխատելու ընթացքում քեֆ անելու մոտեցումը։
-Պա՜հ, թե չէ դուք ցույցերի ժամանակ քեֆ չեք անում,-վրա է բերել Հովհաննես Սահակյանը։
Վլադիմիր Կարապետյանն էլ առաջ գնալով՝ սկսել է մատնանշել, թե ՀՀԿ-ն ոչ մի խոստում չի կատարել։
-ՀՀԿ-ի մոտ խորհրդարանական ընտրություններից հետո՝ անցած երեքուկես տարվա ընթացքում, որևէ դրական տեղաշարժ չկա, խոստումները որ տրվել են բնակչությանը, իրագործված չեն։ Ժողովուրդը շարունակու մ է աղքատանալ։ Բյուջեն նվազում է,-նշել է նա։
-Երևի շփոթել՝ այլ բյուջե եք կարդացել,-հակադարձել է նրան Հովհաննես Սահակյանը։
-Խնդրում եմ հարգալից խոսեք,-ասել է Վլադիմիր Կարապետյանը։
-Առաջին անգամը չէ, որ իշխանությունը ընդդիմության խնդրանքն ընդունում է, և այս անգամ էլ ընդունում ենք, չնայած կոռեկտության խնդիր էլ չկա։ Ես վերջում կարող եմ տալ կարդաս, եթե չես կարդացել բյուջեն,-հայտարարել է Հովհաննես Սահակյանը։
-Ես նախընտրում եմ, որ «Դուք»-ով խոսենք։ Ինձ համար այդպես հաճելի է, և կարծում եմ՝ հանրության համար էլ,-առաջարկել է Վլադիմիր Կարապետյանը։

7or.am