Լրահոս

06.01.2017 21:57


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մհեր Մկրտչյան փողոցում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը անօթևան է և մահվան պատճառը եղել է ցրտահարությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը