Լրահոս

30.12.2009 11:31


Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում

Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «7օր»-ը դիմել էր ՀՀ նախագահի մամուլի ծառայություն, ճշտելու, թե որքանով է իրականությանը համապատասխանում, այն լուրը, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն ազատվել է աշխատանքից, և այդ պաշտոնում նրան փոխարինելու է  Օլեգ Եսայանը։

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը փոխանցել է հետևյալը. «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն օրերս ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում է նման բարձր պաշտոնում այդ կառույցում:

Արմեն Սմբատյանը դեռևս չի անցել իր նոր պարտականությունների կատարմանը և շարունակում է կատարել Ռուսաստանի Դաշնությունում  Հայաստանի Հանրապետության դեսպանի պարտականությունները: Ինչպես հայտնի է, դեսպաններն իրենց պաշտոնում նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, ինչի առկայության դեպքում մեր լրատվական ծառայությունը օպերատիվորեն տեղեկացնում է լրատվության միջոցներին և  հասարակայնությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը