Լրահոս

07.01.2017 13:00


Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ավտոմեքենաներ են այրվել

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ավտոմեքենաներ են այրվել

Հունվարի 7-ին, ժամը 06.25 -ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում ամբողջությամբ այրվում են «Opel Vectra» մակնիշի 34 MQ 379 պետհամարանիշով և «ՎԱԶ-2106» մակնիշի 24 OS 754 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը