Լրահոս

07.01.2017 13:09


Վանաձորում պայմանագրային զինծառայողը «09»-ով բախվել է էլեկտրասյանը

Վանաձորում պայմանագրային զինծառայողը «09»-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում 29-ամյա Սանասար Նալբանդյանը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ N ռազմական ոստիկանության Վանաձորի մասնաճյուղի հարևանությամբ իր վարած Վազ 2109 մակնիշի 30 ՕԼ 653 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Նալբանդյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը