Գևորգ Մանուկյան. «Հարկ է ծավալել համահայկան պայքար վերահաս աղետի դեմ»
Հարգելի բառեկամներ,
Ինձ հայտնի է դարձել, որ Լեռնաձորի բնակչությանը մեղադրում են հորատող մեքենայի հրկիզման մեջ, քննություն են սկսել ու դրանով միաժամանակ փորձում են ճնշել առաջիկա հանարահավաքը:
Կապանի «Ազատամարտ» ՀԿ նախագահ Խորեն Ստեփանյանը, որը արտոնություն է ստացել նոյեմբերի 11-ի հանրահավաք անցկացնելու համար, ասում է, որ ուրանի խնդիրը վերաբերում է նաև Հայաստանի մյուս մարզերին, ուստի հարկ է, որ համազգային դիմակայություն լինի աղետին: Վերջին երեք օրը Կապանում, Քաջարանում ու Լեռնաձորում մարդկանց հանդիպելով ես տեսա որ սյունեցիները աննկուն են: Սակայն արդեն հորատող նոր մեքենա են բերել ու սեւ գործը շարունակվում է: Ինչ որ մարդ կոչված արարածներ ապրում են հյուրընկալ լեռնաձորցիների տներում, կիսում նրանց հացն ու ... ուրան որոնում... Սյունեցիները համոզված են, որ սա պանթուրքիզմի ծրագրի իրականացմանն է տանում, քանի որ Զանգեզուրը անխուսափելիորեն կվերածվի մի մեծ պոչամբարի ու կդատարկվի...
Հարկ է ծավալել համահայկան պայքար վերահաս աղետի դեմ ու սատար կանգնել «Ազատամարտ» ՀԿ-ին, բոլոր սյունեցիներին:

Գևորգ Մանուկյան
ՀՍԻԿ նախագահ