Լրահոս

03.11.2010 10:39


Էրդողանը երկրի ընդդիմության ղեկավարից 50 հազ. եվրո է պահանջում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիջդարօղլուի դեմ դատարան բողոք է ներկայացրել խմբակցության խորհրդարանական  նիստի ժամանակ իրեն վիրավորելու համար։

Ինչպես հաղորդում է «Hurriyet»-ը վարչապետն ընդդիմադիր կուսակցության ղեկավարից 100 հազար լիր (50 հազ. եվրո) փոխհատուցում է պահանջել։

Էրդողանի փաստաբանն այդ մասին  արդեն տեղեկացրել է Ժողովրդահանրապետական  կուսակցության  փաստաբաններին։

Հայցադիմումի մեջ գրված է, որ  վարչապետը Քիլիջդարօղլուին մեղադրում է իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մինչ այդ բազմիցս դատի է տվել Քիլիջդարօղլուի նախորդներին՝  Դենիզ Բայկալին և ազգայնականների  առաջնորդ Դևլեթ Բահչելիին։

 

Այս խորագրի վերջին նյութերը