Լրահոս

08.01.2017 11:14


Հրդեհ Ծաղկաբեր, Մրգաշատ և Արմավիր գյուղերում

Հրդեհ Ծաղկաբեր, Մրգաշատ և Արմավիր գյուղերում

Հունվարի 8-ին, ժամը 03.02-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 11-րդ փողոցի տներից մեկի մոտակա ոչ բնակելի տնակը (սեփականատեր՝ Տ. Ն.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.24-ին:

Այրվել է տնակի պատերը և առաստաղը՝ մասամբ (մոտ 6 քմ) և ներսում պահեստավորված գոմաղբ (մոտ 2.5 խմ):

***

Հունվարի 7-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղումի 11-րդ փողոցի տներից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել՝ 22.50-ին:

Այրվել է Մ. .-ին (1981 թ. ծնված) պատկանող տան առաստաղը՝ մոտ 5 քմ, տանիքի փայտայա կառուցատարերը՝ մոտ 1 քմ և ջերմահարվել վառարանը:

***

Հունվարի 7-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում այրվում է տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 21-րդ փողոցի Ա. Փ.-ին պատկանող տան տանիքում այրվում է ծխատարը (մոտ 1 գմ):

Հրդեհը մեկուսացվել ժամը 17.50-ին, մարվել՝ 18.36-ին:

Այս խորագրի վերջին նյութերը