Լրահոս

08.01.2017 11:22


Ամբերդ հյուրանոցի մոտակալքում «Օպել»-ն արգելափակվել է ձյան մեջ

Ամբերդ հյուրանոցի մոտակալքում «Օպել»-ն արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 8-ին, ժամը 04.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ամբերդ հյուրանոցի մոտակալքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 34 ZR 724 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Ե.) (2 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը