Լրահոս

08.01.2017 12:26


Հանկարծամահ է եղել բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը

Հանկարծամահ է եղել բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը

Այս գիշեր Թբիլիսիում հանկարծամահ է եղել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս և լրագրող Անահիտ Բոստանջյանը։

Նա ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում: 1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։

1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր։ 1994 թվականից աշխատում է նաև «Վրաստան» թերթում:

Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Կալիֆոռնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ, Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ։ Հեղինակել է 30-ից ավելի գրքեր, թարգմանել՝ շուրջ 90 վրացի գրողների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը