Լրահոս

08.01.2017 20:22


Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաեւ Մակարով տեսակի ատրճանակ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության

պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը