Լրահոս

15.11.2010 17:37


Թաղման բյուրոն էրոտիկ օրացույց է թողարկել

Լեհաստանի «Lindner» թաղման բյուրոն 2011թ. համար էրոտիկ օրացույց է թողարկել։

Հուղարկավորության ծառայություններ մատուցող ընկերությունը նման ձևով իր արադրանքն է գովազդում «ապագա հաճախորդներին»։

Բնության կամ կենդանիների նկարներով օրացույցները չափազանց պարզ ու հասարակ են, այդ պատճառով  էլ Լեհաստանի դագաղ արտադրողները որոշել են կորպորատիվ օրացույցի ստեղծման  գործընթացին ստեղծագործաբար մոտենալ։

Արդեն մի քանի տարի անընդմեջ նրանք թողարկում են օրացույցներ կիսամերկ գեղեցկուհիների նկարներով, որոնց մշտապես ընկերակցում են դագաղները։
Օրացույցները առանձնանում են նրբագեղությամբ և յուրօրինակ  սև հումորով։

 

Այս խորագրի վերջին նյութերը