Լրահոս

09.01.2017 08:36


Շենքում, որտեղ հայտնաբերվել էին հոր, մոր և 4 ամսական երեխայի դիերը, 46-ամյա քաղաքացի էլ է մահացել

Շենքում, որտեղ հայտնաբերվել էին հոր, մոր և 4 ամսական երեխայի դիերը, 46-ամյա քաղաքացի էլ է մահացել

Հունվարի 8-ին՝ ժամը 20.42-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ մուտքի բնակարաններից մեկում, որի հյուրասենյակում փրկարարները հայտնաբերել են 1972 թ. ծնված Գ. Դ.-ի դին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.50-ին, մարվել՝ 22.09-ին:

Այրվել է հյուրասենյակի (15 քմ) գույքն՝ ամբողջությամբ, և փայտե հատակը՝ մոտ 2 քմ:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 13.12-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել էին բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակում, հայտնաբերել 1997 թ. ծնված Ա. Մ.-ի, 1990 թ. ծնված Հ. և 2016 թ. ծնված Ա. Բ.-երի դիերը:

Ըստ նախնական վարկածի՝ նրանց մահվան պատճառը գազի արտահոսքն է։ Ամուսիններն իրենց 4 ամսական երեխայի հետ Եղվարդից հյուր էին եկել մոր տուն, ով վարձակալել էր բնակարանը և ընդամենը մի քանի ամիս էր ապրում Մուսալեռում:

Դեպքի պահին մայրը տանը չի եղել։

Մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը եւ 4 ամսական Ասյա Բաղդասարյանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը