Լրահոս

09.01.2017 08:57


Նիգավան գյուղի խաչմերուկի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Նիգավան գյուղի խաչմերուկի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 9-ին, ժամը 01.49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին՝ Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 6-րդ կմ-ից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 34 TD 869 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան (5 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը