Լրահոս

09.01.2017 09:01


Երևանում ավտոմեքենա և կուտակված աղբ են այրվել

Երևանում ավտոմեքենա և կուտակված աղբ են այրվել

Հունվարի 9-ին՝ ժամը 00.58-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին:

Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ և կուտակված աղբ (3 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը