Լրահոս

09.01.2017 10:42


Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 9-ին, ժամը 09.13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակված ավտոմեքենան ուղևորվում էր Նիգավան գյուղ վատառողջ քաղաքացուն հիվանդանոց տեղափոխելու նպատակով:

Փրկարարները Նիգավան-Ապարան 3-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 AD 079 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) և միասին ուղևորվել Նիգավան հիվանդին օգնություն ցուցաբերելու:

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը