Լրահոս

09.01.2017 12:35


Ստամբուլում 380 ավիաչվերթ է հետաձգվել

Ստամբուլում 380 ավիաչվերթ է հետաձգվել

Ստամբուլի Աթաթուրքի և Սաբիհ Գյոքչենի օդանավակայաններում այսօր՝ հունվարի 9–ին, 380 ներքին ու միջազգային ավիաչվերթ է հետաձգվել ուժեղ ձնաբքի պատճառով։ Այս մասին ասվում է «Turkish Airlines»–ի կայքում։

«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ տրանսպորտի շարժը մեգապոլիսում խիստ դժվարացել է. մերկասառույցը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել։

Ներկայումս Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը