Լրահոս

09.01.2017 15:31


Դպրոցներում դասերը հնարավոր է` հետաձգվեն. Նարինե Հովհաննիսյան

Դպրոցներում դասերը հնարավոր է` հետաձգվեն. Նարինե Հովհաննիսյան

Գարնանային արձակուրդների փոխարեն, աշակերտները հնարավոր է՝ հունվարին տանը մնան ևս մեկ շաբաթ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

Վարչության պետի խոսքով՝ նախարար Լևոն Մկրտչյանն այժմ այդ հարցը քննարկում է մարզպետների հետ, որպեսզի հասկանա հանրապետության ընդհանուր իրավիճակը։

«Մարզեր կան, որտեղ տաք է և դասերը հետաձգելու պատճառ չկա, իսկ Արարատի մարզից մեզ դիմել են, որպեսզի երեխաները ժամը 10-ից դպրոց հաճախեն, որպեսզի տաք լինի»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը։

Նախարարությունում քննարկվում է նաև գարնանային արձակուրդների հաշվին ձմեռայինը երկարացնելու հարցը։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը