Լրահոս

09.01.2017 15:37


Ողբերգական դեպք Երևանում. տնակում հայտնաբերել են 80-ամյա կնոջ դի

Ողբերգական դեպք Երևանում. տնակում հայտնաբերել են 80-ամյա կնոջ դի

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» ծննդատան հարևանությամբ գտնվող այգեգործական ընկերությանը կից տնակի բնակչուհին առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի և տեղում արձանագրել են, որ նա մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, հավանաբար, կինը հանկարծամահ է եղել։ Մահացածի անուն-ազգանունն է Օվսաննա Թարջումանյան։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը