Լրահոս

09.01.2017 15:48


Թունավորվել են շմոլ գազից

Թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 8-ին՝ ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչներ, 1967 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն, 2004 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն և 1993 թ. ծնված Գոհարիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, տան օդատարը փակ լինելու հետևանքով ջրատաքացուցիչի և գազի վառարանի այրված գազը տարածվել է խոհանոցում և հյուրասենյակում, ինչի հետևանքով Ռաֆիկ, Անդրանիկ և Գոհարիկ Զ.-երն իրենց վատ են զգացել ու դիմել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 8-ին՝ ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2010 թ. ծնված Վալերիկ Բ.-ն, 2015 թ. ծնված Մարիա Բ.-ն, 2008 թ. ծնված Քրիստինե Է.-ն, 1998 թ. ծնված Արմինե Է.-ն և 2005 թ. ծնված Արեն Է.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը