Լրահոս

08.11.2010 14:23


«Ա1+»-ի նախագահը մրցույթում հաղթելու մեծ հույսեր ունի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը
նշելէ, որ դժգոհ է ՀՌԱՀ-ի հայտարարած թվային հեռարձակման 18 կապուղիների մրցույթից։
«Արձանագրված խախտումներն ինձ հուշում են, որ շատ հնարավոր է կա միտում' այս անգամ քաղաքական, նորից եթեր չտրամադրել «Ա1+»-ին: Իսկ դա կնշանակի' նորից վերադարձ դատարան, որոշման կայացում ու սանկցիաներ»,- ասել է նա՝ հավելելով, որ մրցույթը շատ լավ առիթ է իշխանությունների համար' մաքրվել անցյալի կեղտից: Միաժամանակ, «Ա1+»-ի նախագահը մրցույթում հաղթելու մեծ հույսեր ունի։

 

Այս խորագրի վերջին նյութերը