Լրահոս

10.01.2017 09:03


Երևանում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Երևանում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Հունվարի 10-ին 07.15-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 14/1 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 12 բրիգադի «Ֆորդ» մակնիշի 01 4U L64 պ/հ (վարորդ Ռ.Ա.) շտապօգնության ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը