Լրահոս

10.01.2017 18:25


Գինու գործարանի մոտ այրվել է խոտածածկ տարածք

Գինու գործարանի մոտ այրվել է խոտածածկ տարածք

Հունվարի 9-ին, ժամը 17.03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ գինու գործարանի մոտակայքում (բենզալցակայանի մոտ) այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.18-ին, մարվել՝ 17.21-ին:

Այրվել է մոտ 20 քմ խոտածածկ տարածք:

***

Հունվարի 9-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.44, մարվել՝ 18.05:

Այրվել է մոտ 500 քմ բուսածածկույթ:

***

Հունվարի 8-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ «Մայիսյան» կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.46-ին, մարվել՝ 14.59-ին:

Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը