ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Առջևում Ամանորն է՝ տարեսկզբի ազդարար տոնը, որը լի է հույսերով և սպասելիքներով: Իսկ տարեվերջն այն ավանդական պահն է, երբ ամփոփում ենք կատարած աշխատանքը և նախատեսում գալիք տարվա անելիքը:
2009 թվականը ծանրաբեռնված աշխատանքի տարի էր, որը կշարունակվի 2010 թվականին: Ակնհայտ է, որ միայն տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն գաղափարները, որոնք ընդգրկված են մեր ծրագրերում: Միայն այդ ճանապարհով ենք կարող արձանագրել երկարաժամկետ հաջողություն, որը կլինի տեսանելի և շոշափելի մեր երկրի բոլոր քաղաքացիների համար:
Այս տարին լի էր մարտահրավերներով, որոնց հաղթահարման ուղղությամբ լուրջ և մեծածավալ աշխատանք իրականացվեց: Իհարկե, ոչ ոք անսխալ չէ: Մենք էլ չենք կարողացել խուսափել թերություններից: Սակայն դրանից պետք չէ հուսահատվել: Ընդհակառակը' պետք է դասեր քաղել և կրկնապատկել մեր եռանդն ու վճռականությունը: Վստահ եմ, որ մենք աստիճանաբար լուծելու ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:
Ամեն նոր տարին նոր մեկնարկի հնարավորություն է, ուստի և պետք է լինի ավելի լավը, քան նախորդը:
Սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս հրաշափառ տոների առթիվ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին համերաշխություն, խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: