«Դե ֆակտո» ակումբում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է, որ ադրբեջանական կողմից սադրանքների նվազման պատճառ կարող են լինել խորհրդարանական ընտրությունները.
-Այսինքն պարզվում է, որ յուրաքանչյուր դիվերսիա և սադրանք վերևից է հրահանգվում։ Եթե խորհրդարանական ընտրություններին նվազել է կամ գրեթե չկա, սա նշանակում է, որ պատվերը վերեևից է գալիս։ Վերևներն էլ այսօր զբաղված են իրենց ընտրական հարցերով, ժամանակ չունեն նման «մանր-մունր» հարցերով զբաղվելու,-ասել է նա և ընդգծել, որ հայկական կողմը միշտ բանակցությունների ժամանակ դրել է սահմանային հատվածից դիպուկահարներին հեռացնելու խնդիրը, իսկ Ադրբեջանը միշտ մերժել է։
Նրա խոսքերով՝ ՌԴ նախագահի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված՝ գերիների և դիակների փոխանակության վերաբերյալ հռչակագրի պարագայում էլ այն հանգամանքը, որ Ադրբեջանն այդ հարցում գործ ունի ԼՂՀ ներկայացուցիչների հետ, ցույց է տալիս՝ Ադրբեջանը ճանաչում է, որ հակամարտող կողմը Լեռնային Ղարաբաղն է, ինչպես ճանաչել են 1994թ., երբ ստորագրվեց հրադադարի պայմանագիր, որին ներկա էր ԼՂՀ հրամանատարը։
-Երբ իրենց ձեռնտու է, ճանաչում են, երբ ձեռնտու չէ, չեն ճանաչում,-նշել է նա։
Անդրադառնալով երկու ադրբեջանցի զիվորների թաղման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, թե իրենք պատրաստ են հարցը ռազմական ճանապարհով լուծել, Հ. Կարապետյանն ասել է.
-Նույն երգն է։ Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ տանձի մասին։ Բայց իրենց այդ տանձը շատ վիրտուալ է, ասեմ։
ԱԺ պատգամավոր. «Ադրբեջանի տանձը շատ վիրտուալ է»

7or.am