Լրահոս

10.01.2017 22:08


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 9-ին՝ ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված Արայիկ Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, որը հայտնաբերել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գուգարք գյուղի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում գտնվող իրենց անասնագոմից:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 9-ին՝ ժամը 18.20-ին, 1964 թ. ծնված Հրայր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 60, 7.62 մմ տրամաչափի՝ 34, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի՝ 10 և «ԴՇԿ» տիպի գնդացրի 6 փամփուշտ՝ ժապավենով, ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1991-1993թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը